Ռոբերտ Քոչարյանը մենակ է խցում․ ՄԻՊ-ը հանդիպել է նրա հետ
ՄԻՊ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախաձեռնված վարույթի շրջանակներում պաշտպանը այցելել է նախկին նախագահին և կապի մեջ է նրա փաստաբանների հետ։ Արման Թաթոյանը այսօր լրագրողներին չհայտնեց հանդիպման մանրամասները, միայն ասաց, որ նախկին նախագահը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։ Խուցը, ըստ Պաշտպանի, փոքր է, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։ Պաշտպանն ասաց նաև, որ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն նաև իրենց միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել Քոչարյանի հետ։

Քաղաքականություն