Մայրենին պատիվդ և ինքնությունդ է. Փայլանի կոչը
Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով թվիթերյան իր էջում հայերեն և թուրքերեն գրառում է արել: Պատգամավորը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն, մասնավորապես կատարելով հետևյալ գրառումը. «Մայրենին` խաղաղություն է։ Մայրենին` արդարություն է։ Մայրենին` համերաշխություն է, հավասարություն։ Մայրենին ինքնություն է, պատիվդ է… Զարգացո՛ւր մայրենի լեզուդ»:

Քաղաքականություն