ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում առատ ձյան հետևանքով մեքենաներ են վնասվել
Այս գիշեր տեղացած առատ ձյան հետևանքով Ջերմուկում մեքենաներ են վնասվել։ Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր Նարեկ Միրզոյանը AuroraNews-ի հետ զրույցում նշեց, որ տանիքների վրա կուտաված ձյունը թափվում է և վնասում կայանված մեքենաները։ Ջերմուկի համայնքապետարանն իր հերթին ևս մեկ անգամ հիշեցնում, զգուշացնում և հորդորում է անմիջապես տանիքների ներքևի հատվածում ավտոմեքենաներ չկայանել: "Եղանակային պայմանների հետևանքով կուտակվող ձյունը վտանգավոր է թե' անցորդների, թե' մեքենաների համար: Հատկապես երեխաներին նշված տարացքներից զերծ պահեք: Տանիքների արգելապատնեշների ապամոնտաժման աշխատանքները ընթացքի մեջ են: Շենքերի տանիքները հերթականությամբ ապամոնտաժվում են",- ասվում է համայնքապետարանի հայտարարությունում: Լուսանկարները՝ AuroraNews-ին է տրամադրել Նարեկ Միրզոյանը։ Նշենք, որ ձյան առատ տեղումների հետևանքով նման իրավիճակ կարող է լինել նաև Հայաստանի այլ մարզերում և քաղաքներում։ Հուսով ենք՝ հնարավոր կլինի ժամանակին խուսափել վնասներից։

Քաղաքականություն