«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Մարտի 4–ին ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիրի» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս մասին NEWS. am–ին հայտնեց «Արաբկիր» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը։ ՀՀ ոստիկանությունից NEWS. am–ին հայտնեցին, որ երեխայի մահը գրանցվել է ժամը 23։30–ին։ Հիշեցնենք, որ մարտի 4–ին ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ըստ Shamshyan. com–ի՝ մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է:

Քաղաքականություն