«Գարդասիլ». Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը. antifake. am
Դեռևս 2017 թվականին, երբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ 13 տարեկան 16.000 աղջիկ պետք է պատվաստվի «Գարդասիլ-4» (քառավալենտ Գարդասիլ կամ Գարդասիլ) պատվաստանյութով, առաջ եկավ հանրային մեծ դժգոհություն։ Դժգոհության պատճառը և՛ առողջապահական, և՛ իրավական մի շարք խնդիրներն էին։ Այս բոյկոտի արդյունքում «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած 32.400 դեղաչափից օգտագործվեց միայն շուրջ 2.000-ը։ Այն ժամանակ ոչ ոքի մտքով չէր էլ անցնի, որ Գարդասիլ պատվաստանյութի մասով ավելի լուրջ խնդիրներ են բացահայտվելու, գրում է antifake. am-ը։ Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությանը «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից «Գարդասիլ-4» պատվաստանյութն ուղարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես հանել է «Գարդասիլ-4»-ը շրջանառությունից։ 2017 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ կառավարության հիվանդության հսկողության և կանխարգելման կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Այժմ, երբ ԱՄՆ-ում 2017 թվականի մայիսի 1-ին դեղորայքի վերջին չափաքանակի պիտանելիության ժամկետի ավարտից հետո «Գարդասիլ-4»-ը այլևս հասանելի չէ օգտագործման համար, «Գարդասիլ-4»-ի պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը հեռացվել է պաշտոնական կայքից։ Մատակարարները պետք է օգտագործեն «Գարդասիլ-9» պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կիրառման ժամանակ»։ Այս մասով անհրաժեշտ է նշել, որ «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետների մասով նախորդ և ներկայիս իշխանությունները տվել են տարբեր պատասխաններ։ Մասնավորապես 22.11.2017 թվականին Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ պատվաստանյութի պիտանելիության ժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 12-ն է (փաստաթուղթ 1), իսկ արդեն 21.03.2019 թվականին Առողջապահության նախարարությունը որպես նույն պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտ նշել է 2020 թվականի ապրիլը (փաստաթուղթ 2)։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն