ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդները դադարեցրել են նստացույցը

ԿԳՄՍ նախարարության դիմաց շարունակվում  է ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնող խմբի անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով, գրում է tert.am-ը: 

 

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը շեշտեց, որ իրենց կողմից նախարարի հրաժարականը պայմանավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից անցնող մեկուկես տարում վարվող քաղաքականության պատճառով. «Հիմնական խնդիրներին անդրադարձ չի կատարվում, լուծումներ չի փնտրվում, և այդ ֆոնին օրակարգ է բերվում կոսմետիկ փոփոխություններ, որոնք վերածվել են, կարծեք, հայագիտական բլոկի դեմ արշավի, և այն ֆինանսավորումները, որոնք մեզ համար նպատակային առումով կասկածելի են»:

 

Նրանք ևս մեկ անգամ կոչ արեցին խորհրդարանական ընդդիմությանը արտահայտել ժողովրդի լայն զանգվածների շահերը և զբաղվել նրանով, ինչով իրենք կոչված են զբաղվելու՝ լինելով պատգամավոր, այն է՝ բարձրացնել բնակչությանը հուզող հարցերը երկրի թիվ մեկ ամբիոնից:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն