ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում կառավարության դիմաց

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Աշխատակիցները նշում են, որ դեմ են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորմանը:

 

Հիշեցնենք,  Առողջապահության նախարարի հրամանով՝ դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի այս որոշման հետ համաձայն չեն աշխատակիցները եւ իրենց դժգոհությունն են հայտնում:

 

Երեկ իրականացված բողոքի ցույցի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել, ոստիկանությունը բերման էր ենթարկել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։ 

Քաղաքականություն