ԱՆ-ն հորդորում է դեղեր, բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ

Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղեր եւ  բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Հարգելի հայրենակիցներ, 

Վերջին օրերին տարբեր հարթակներում հանդիպում ենք հայտարարությունների, որտեղ տիրող իրավիճակով պայմանավորված մեր համաքաղաքացիների կողմից դեղեր եւ բժշկական պարագաներ հավաքագրելու կոչեր են արվում: 

Հորդորում ենք յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվություն համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։ 
 

Քաղաքականություն