Սաուդյան Արաբիան կասեցրել է Թուրքիայից՝ մսի, ձվի և այլ մթերքների ներմուծումը․Reuters

Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ քաղաքական լարվածության ֆոնին և թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտից հետո պաշտոնապես կասեցրել է այդ երկրից մսի, ձվի և այլ մթերքների ներմուծումը: Reuters լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրք արտահանողների միությունը: Դրա անդամները հայտնել են Սաուդյան Արաբիայում առևտրի խոչընդոտների աճի մասին, ինչպես նաև նշել է, որ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիա արտահանումը նվազել է 16 տոկոսով։

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Պեկանն այս շաբաթ հայտարարել էր, որ Էր Ռիադի պնդմամբ՝ թուրքական ապրանքների պաշտոնական բոյկոտ չկա։ «Մեր առևտրատնտեսական հարաբերություններում խնդիրների լուծման ուղղությամբ մենք կոնկրետ քայլեր ենք ակնկալում»,-ասել էր նա

Քաղաքականություն