Վրաստանում «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն

Վրաստանում խանութների եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն Թբիլիսիում, Բաթումիում, Գորիում, Թելավիում, Փոթիում եւ Զուգդիդիում, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Այս մասին ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակում կարեւոր է, որպեսզի շաբաթական երկու օրը մարդկանց շարժը ցածր լինի:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարբեր երկրների պրակտիկան, որոշում է ընդունվել շաբաթական երկու օր սահմանափակումներ գործարկել, եւ դա պարտադիր չէ, որ շաբաթ եւ կիրակի օրերը լինեն:

Վրաստանում փետրվարի 1-ից կչեղարկեն մի շարք սահմանափակումներ, որոնց սահմանվել էին հոկտեմբերի 28-ից. կաշխատեն բոլորը, եւ ոչ միայն մթերային խանութներն ու առեւտրի կենտրոնները: Վրաստանը նաեւ որոշել է վերսկսել մշտական ավիաթռիչքները, որոնք դադարեցվել էին 2020-ի մարտին:  

Քաղաքականություն

Պատահարներ