Մարտի մեկի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է. Սեյրան Օհանյան

Մարտի մեկի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է, այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին փոխանցում է Aysor.am-ը: 

«Մենք այսօր հավաքվել ենք բանակին սատարելու, բանակը մենք բոլորս ենք ու այսօր կանգնած ենք հայկական բանակի շարքում», - ասաց նա։

Օհանյանը նշեց, թե միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Էրդողանն են ասել, որ Գլխավոր շտաբի արած հայտարարությունը հեղաշրջման փորձ է։

«Բանակը պետք է նայի ու ասի, թե ինչպես են մեր հողը մաս-մաս հանձնում, բանակը ճիշտ է արել ու բանակի հրամանատարությանը վարչապետն իրավունք չունի ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ հետապնդելու», - ասաց նախկին նախարարը։ 

Քաղաքականություն