Կրակողը դիմակավորված է եղել, սպիտակ հագուստով. Արման Բաբաջանյանը՝ այսօրվա կրակոցի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կրակել են «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի վրա: Հրավիրված ասուլիսի ընթացքում Բաբաջանյանը  պատմեց տեղի ունեցածի մանրամասները: 

«Այս միջադեպը, հարևանների նկարագրմամբ, տեղի է ունեցել առավոտյան 09.00-ի կողմերը: Ես ձայնը չեմ լսել: Դա այն ժամն է, երբ ես պետք է մեքենայով տեղափոխվեի շտաբ, ըստ ամենայնի՝ նրանք հաշվարկել են, որ պետք է մեքենայում լինեի կամ շարժվելիս լինեի դեպի շտաբ: Գիշերը 02.00-ին մեքենան կայանել եմ տան մոտ: Կրակոցը հայտնաբերել ենք մոտ 10:30-ին»,- ասաց Բաբաջանյանը: 

Բաբաջանյանը հայտնեց, որ անմիջապես կապվել է ոստիկանապետի հետ: 

«Կա ձայնագրություն: Հարևանի տեսախցիկով հնարավոր է եղել հանցագործի ընդհանուր պատկերը դուրս բերել: Ես տեսա տեսագրությունը, նա դիմակավորված էր, սպիտակ հագուստով, ձեռքին՝ սև ատրճանակ: Կրակոցի պահի դետալները չկան, բայց հայտնաբերվել է պարկուճը դիմապակու վրա»,- ասաց Բաբաջանյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ