ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունն ուսումնասիրում է Էրեբունի վարչական շրջանում կարմիր բերետավորների մասնակցությամբ միջադեպը

Համացանցում տեսանյութ և հրապարակումներ են տարածվում, համաձայն որոնց, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի ընտրատեղամասի մոտակայքում կարմիր բերետավորները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին:

 

Մեր հարցմանն ի պատասխան, ոստիկանությունից նշեցին, ար այս պահին հրապարակումներն ու տեսանյութն ուսումնասիրվում են: Մեկնաբանություն կլինի ավելի ուշ: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը։

Քաղաքականություն

Պատահարներ