Audi A6-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր. հայտնաբերվել է ԱԺ պատգամավորի օգնականի վկայական

Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 58-ամյա Սամսոն Մխիթարյանը, իր վարած Audi A6 մակնիշի 77 ՏM 070 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում:   Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, 18-ամյա Խաչիկ Մ.-ն, 32-ամյա Ժենիկ Մ.-ն և 36-ամյա Սյուզաննա Մ.-ն տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 39-ամյա Գոռ Մ.-ն՝ Գորիսի բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:  

Կայքի տեղեկություններով` ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի անվամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի վկայական:   

Քաղաքականություն

Պատահարներ