Հրազդան քաղաքի Շինարարների փողոցում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հունիսի 20-ին, ժամը 18:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շինարարների փողոցում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այա մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հդեհը մեկուսացրել են ժամը 19:27-ին, մարել՝ 20:29-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (200 քմ) և տանիքում կուտակված կենցաղային իրեր:

Քաղաքականություն

Պատահարներ