Երեկ Երևանում ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակողը հայաստանյան լրատվական դաշտում հայտնի Ռուբեն Գրդզելյանն է

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ   Սևան Նազարյանի  որոշմամբ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:
 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է  երեկ ՝ հունիսի 21-ին, Երևանում  Այգեստան 9 փողոցում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Կայքի տեղեկություններով՝  նշված կրակոցները արձակելու կասկածանքով ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ,  ոստիկանության կենտրոնական բաժնի և քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել  են կրակողի ինքնությունը, այնուհետև նրա հետ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայանում է  ոստիկաններին իսկ հետո արդեն բացատրական աշխատնքների արդյունքում ներկայացնում է  հանցագործության գործիք հրազենը: Կասկածյալը Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ռուբեն Գրդզելյանն է:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին  կրակոցներ էին հնչել Երևանում: ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Դեպքի վայրում զննություն էր կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ