Երևանում 25-ամյա վարորդը Mercedes CLS 500–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Այսօր՝ հունիսի 23-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը  իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել  2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական հիվանդանոց:  

 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Վ. Ստեփանյանը  հետիոտներին վրաերթի ենթարկելուց  հետո տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու փողոցների անուններն ազդարարող ցուցանակը:  Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

Քաղաքականություն