Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ford Mustang-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ բախվել է շինության պատին. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած Ford Mustang մակնիշի 46 VR 046 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Կամո Ավդալյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Ավդալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Ford Mustang-ի վարորդը, ավտոմեքենան թսղնելով դեպքի վայրոմ, հեռացել է։ 

 

Բախման հետևանքով Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչի շինությանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Հրաչ Ալեքսանյան գլխավորությամբ։  Ոստիկանությունը պարզում է Ford Mustang-ի վարորդի ինքնությունը։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այն վարել է Հնդկաստանի քաղաքացի։

Քաղաքականություն

Պատահարներ