Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում, մեքենան մոտ 70 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում. տուժածները ոստիկանության օպերլիազորներ են

Այսօր  խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  10:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Աբովյան քաղաքի  վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 70 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է  ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները աշխատում են ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես օպերլիազորներ: 
 

Քաղաքականություն