Վթար, բայց այս անգամ Երևան-Սևան ավտոճանապարհին

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 10։19-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 58-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի հենասյանը: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու ուղևոր տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Սևանի բժշկական կենտրոն: 

Սևանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Ա․ Ս․-ն (ծնված 2010թ․), Վ․ Մ․-ն (ծնված 2008 թ․), Ա․ Պ․-ն (ծնված 2008 թ․), Դ․ Պ․-ն (ծնված 2009 թ․) և Ս․ Ս․-ն (ծնված 2009 թ․): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Քաղաքականություն