25-ամյա վարորդը Opel Zafira-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ջրատարում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի՝ Հայանիստ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ալբերտ Ղազարյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։ 

Քաղաքականություն