Ավտովթար Կոտայքի մարզի Ալափարս–Սոլակ խաչմերուկում. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալափարս-Սոլակ խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Աջոյանի վարած  Mitsubishi Chariot մակնիշի և Արզական գյուղի բնակիչ, 37-ամյա Դավիթ Եիազարյանի վարած  Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Չարենցավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Անի Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: 

 

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Եղիազարյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժանմունքում:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն