ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորվաթները «բավականաչափ պատվաստված են». Զորան Միլանովիչ


 

Լրատվամիջոցները խուճապ ու անհեթեթություն են տարածում։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ  Զորան Միլանովիչը նշելով, որ խորվաթները «բավականաչափ պատվաստված են»:

 

«Ես իմ օրը սկսում եմ CNN-ի և մի քանի այլ հեռուստաալիքներ նայելով և մտածում եմ, թե արդյոք ես նորմալ եմ, թե՞ նրանք են խենթ: Նրանք խուճապ են սերմանում։ Նրանք դա արել են հենց սկզբից։ Չկա կյանք առանց ռիսկի, առանց հիվանդանալու։  Մարդիկ հիվանդանում են հազարավոր այլ ավելի լուրջ հիվանդություններով»,-ասել է նա։

 

Նախագահի խոսքով՝ ի տարբերություն ամերիկյան քաղաքական գործիչների, որոնք չափազանց թույլ են, վարկաբեկված են կամ պարզապես չար են նման բան ասելու համար, ինքը չի պատրաստվում անտարբեր մնալ, քանի որ կարծում է, թե  իր հայրենակիցները շարունակում են ենթարկվել «բժշկական բռնաբարությունների» Big Pharma մեքենայի կողմից:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ