Բելառուսում զորավարժությունների ժամանակ երկու ռուս զինծառայող է զոհվել

Բելառուսում՝ Գրոդնո քաղաքի մոտակայքում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ, պարաշյուտով ցատկելիս երկու ռուս զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով BYPOL թելեգրամյան ալիքին։

 

Հաղորդվում է, որ զոհվել է մի սպա և ժամկետային զինծառայող: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեսանտայինների ստորաբաժանում է ուղարկել Բելառուսի Գրոդնոյի շրջան՝ համատեղ վարժանքներ անցկացնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Քաղաքականություն

Պատահարներ