Կրակոցներ Երևանում. կան բերման ենթարկվածներ. Shamshyan. com

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։20-ի սահմաններում նշված սրահում Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Մեխակ Ս-ն, 26-ամյա Գևորգ Ա-ն, ոմն Արթուրը ու ոմն Ալբերտը վիճաբանել են Մոլդովական փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Արտակ Ս-ի, 25-ամյա Գեղամ Վ-ի, 27-ամյա Վարազդատ Մ-ի, Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արման Պ-ի հետ, ինչի ժամանակ էլ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։  

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, դեռևս ինքնությունները չպարզված անձանց ամբողջական տվյալները և նրանց ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 4 հոգի բերման են ենթարկվել, իսկ հետո բաց են թողնվել։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ