Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն, կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր՝  նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida և 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ղազարյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Մարիամ Գևորգյանը և Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Վազգեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Սպիտակ«, մի մասը՝ «Վանաձոր» բժշկական կենտրոններ։ 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ