Լեհ-բելառուսական սահմանին 1-ամյա սիրիացի երեխա է մահացել

Լեհ-բելառուսական սահմանին 1-ամյա երեխայի մահ է գրանցվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

 

Նշվում է, որ խոսքը սիրիացի միգրանտների երեխայի մասին է: Նրանք և իրենց հետ ևս մեկ տղամարդ անտառում մնացել են 1.5 ամիս: Տեղեկությունը հայտնել է «Միջազգային օգնության լեհական կենտրոն» հիմնադրամը:

«Երիտասարդը որովայնի ուժեղ ցավեր ուներ, քաղցած ու ջրազրկված էր, բացի նրանից օգնության կարիք ուներ սիրիացի ամուսնական զույգ: Ամուսնու ձեռքին կտրած-ծակած վերք կար, իսկ կինը վերք ուներ ոտքի հատվածում, նրանց մեկ տարեկան երեխա մահացել է անտառում»,- նշվում է տարածված տեղեկատվության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ