«Հայփոստից» չհրկիզվող պահարաններ են գողացել. ոստիկանները երեք անձի բերման են ենթարկել

Samshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տաք հետքերով բացահայտել են երեկ՝ նոյեմբերի 18-ին, Մալաթիա վարչակա1ն շրջանում «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 2 չհրկիզվող պահարանների գողության դեպքը։ Ինչպես հայտնում է լրատվականը, այդ օրը, ժամը 18։40-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ 49-ամյա Արա Կ-ն և հայտնել, որ Սեբաստիա փողոցի 78 հասցեից գողացել են «Հայփոստ»-ի 2 չհրկիզվող պահարանները։ 

 

Մալաթիայի ոստիկանները Ռիգայի փողոցից նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկել 38-ամյա Էդուարդ Ղ-ին, 36-ամյա Սարգիս Պ-ին, 30-ամյա Նարեկ Ս-ին և 31-ամյա Հովհաննես Շ-ին։  Պարզվել է, որ նշված անձինք չհրկիզվող պահարանները գողացել, ապա տեղափոխել են վերջինիս կողմից վարած ավտոմեքենայով։  Նշված անձինք բաց են թողնվել։ Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ