ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչ էլ անենք մարսելու ենք». նախկին ոստիկանապետի եղբորորդին սպառնում է կնոջը. Shamshyan

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու և այլ անձի վաճառելու մեջ: Այսօր՝ նոյեմբերի 19-ին,  Samshyan.com լրատվականի հետ զրույցում տուժած քաղաքացուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն դեպքի մասին մանրամասներ է հայտնել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության  Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները  հայտնաբերել են թալանված BMW մակնիշի ավտոմեքենա:

 Նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք էր դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել,  որ  այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել էին իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չէին վերադարձրել և ինքը ուներ կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել էին նրանց ինքնությունը: Նրանք էին՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը: Ինչպես հայտնի դարձավ` Ս. Օսիպյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է:  

 

Մանրամասները` shamshyan.com-ի տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ