Քիչ առաջ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմաց Niva-ն բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում Սիրիայի  Արաբական Հանրապետության բնակիչ, 78-ամյա  Ալեքսանդր Շադոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել  է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Գերմանիայի Հանրապետության քաղաքացի, 31-ամյա  Էրիկ Հովհաննիսյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:    

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, իսկ Niva-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ժորա Հակոբյանն ու Ռոբերտ Ղազարյանը:  Օպերատիվորեն ժամանել է նաև  «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության վթարային մասնագետ Արմեն Սաֆարյանը։ 

Պատահարներ