Դանակահարություն՝ Էջմիածնում. բժիշկները պայքարում են 18-ամյա տղայի կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կետրոնցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները,  որոշ հանգամանքներ են դեպքի հետ կապված ճշտել և պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է և նրան ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ կատարում են անհետաձգելի միջոցառումներ։  

Քաղաքականություն

Պատահարներ