Ալմաթիի քաղաքապետարանն այսօր

Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչ տեսք ունի Ալմաթիի քաղաքապետարանի շենքը երեկ տեղի ունեցած հրդեհից հետո։ 

 

Հիշեցնենք, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով:

Հունվարի 1-ից հանրապետությունում հեղուկ գազի գնումներն բորսայում սկսեցին իրականացվել շուկայական գներով՝ ելնելով առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունից։ Իշխանությունը բացատրեց, որ մինչ այժմ վառելիքի այս տեսակը վաճառվում էր ինքնարժեքից ցածր գնով, իսկ արտադրողները վնասով են աշխատում: Սակայն վառելիքի գնի բարձրացումը հասարակական դժգոհություն առաջացրեց, հիմնականում Ակտաուում և Ժանաոզենում ցուցարարները սկսեցին պահանջել գների իջեցում։

Թեպետ ավելի ուշ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չդադարեցին:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ էր արել հայրենակիցներին չտրվել ապակառուցողական անձանց կոչերին, որոնք «հետաքրքրված են՝ ղազախական հանրության կայունությունն ու միասնությունը խաթարելու:

Նախքան հրաժարականը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդակցություն էր անցկացրել՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, որի ընթացքում նա հայտարարել է, որ «իշխանությունն է մեղավոր, որ թույլ է տվել բողոքի իրավիճակ՝ կապված հեղուկ գազի թանկացման հետ», և այդ հարցում մասնավորապես նշել է էներգետիկայի նախարարության դերը։

 

Քաղաքականություն

Պատահարներ