Հրդեհ է բռնկվել Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ․Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին  տեղեկանում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 14։41-ին։ Այրվել է բնակարանի ննջասենյակը գույքով (մոտ 15 քմ) եւ ջերմահարվել փակ պատշգամբի առաստաղը (մոտ 12 քմ)։

Քաղաքականություն