Խոշոր ավտովթար․ Բախվել են Mercedes G-ն ու 07-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Սերգեյ Առնոլդի Mercedes G մակնիշի և 29-ամյա Ազատ Անտոնյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:   

 

Ինչպես հայտնւոմ է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Սիրանուշ Անտոնյանը, 6-ամյա Արմեն Հովհաննիսյանը և Mercedes-ի վարորդ Ս. Առնոլդը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վարորդն աշխատում է «Մարսեա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:   

Քաղաքականություն