Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ռուսական «գոլդ» համարանիշներով Brabus-ն ու Mercedes C-180-ը

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհւի 4-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Brabus Y 777 H 777 RUS և Mercedes C-180 մակնիշի 36 VM 444 համարանիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Brabus-ը կոտրել է գազատար խողովակի երկաթե հենասյունը, իսկ Mercedes-ի վրայից պոկվել է գազաբալոնը:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քաղաքականություն