Կնոջը վրաերթի ենթարկած վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Մուրացանի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:   

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, տաք հետքերով գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, նույն վաշտի ավագ պարեկներ Արամո Մարգարյանն ու Վահե Հարությունյանը, պարզում են, թե որտեղ է բնակվում վրաերթի ենթարկվածը ու մեկնում նրա բնակության վայր:   Էրեբունի վարչական տարածքում գտնվող՝ վրաերթի ենթարկվածի տանը, տեսնելով նրան, պարեկները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և բժիշկների հերթապահ խումբը՝ օպերատիվորեն ժամանելով նշված հասցե, նախ տեղում առաջ բուժօգնությունն են ցուցաբերում կնոջը, ապա տեղափոխում հիվանդանոց: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը, վարորդի ինքնությունը պարզելու, նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: 

Քաղաքականություն