Ալմաթիի բակերից մեկում պայթյուններ են որոտացել

Ալմաթիի Տուրկսիբի շրջանի բակերից մեկում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան»-ի թղթակիցը: Պայթյունները տեղի են ունեցել Տոլստոյի-Չերնիշեւսկու փողոցների հատման հատվածում:

 

Թղթակիցը հայտնել է, որ մոտ երեք պայթյուն է եղել, որից հետո օդում կտրուկ քիմիական հոտ է առաջացել:

 

Նշենք, որ Ղազախստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Քաղաքականություն

Պատահարներ