7 հրշեջ մեքենա է առևանգվել․ Ղազախստան

Ղազախստանում 7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց՝ պետական մարմինների շենքերի վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԻՆ-ին։

 

Նշվում է, որ չնայած վրեժխնդրության սպառնալիքներին՝ ԱԻՆ հակահրդեհային ծառայությունը մարել է 81 հրդեհ։ Վտանգավոր գոտիներից փրկվել և տարհանվել է 143 մարդ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում անկարգությունների հետևանքով տուժել է ԱԻՆ-ի առնվազն 10 աշխատակից։

Քաղաքականություն

Պատահարներ