Instagram-ը Ռուսաստանում արգելափակվել է

Instagram սոցիալական ցանցը Ռուսաստանի տարածքում արգելափակվել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Սոցցանցին հասանելությունը սահմանափակելու մասին որոշումը Ռոսկոմնադզորն ընդունել է մարտի 11-ին ՌԴ գլխավոր դատախազության պահանջով, իսկ ավելի ուշ հայտարարվել է մարտի 14-ին այն վերջնականապես արգելափակելու որոշման մասին

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սոցցանքը կարգելափակվի մարտի 14-ին ժամը 0։00-ին, սակայն Down Detector ծառայության տվյալներով օգտատերերը սոցցանցի աշխատանքում խափանումների մասին հաղորդում էին նաև նախորդ օրվա ընթացքում, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ից սկսած զանգվածային բողոքներ էին ստացվում։

Պատահարներ