Բաքուն ոչնչացնում է հայկական գերեզմանները՝ մնացորդները ներկայացնելով որպես «ադրբեջանական». Բաբայան

Պաշտոնական Բաքուն կրկին դիմել է իր սիրած ռազմավարությանը՝ մեկ գործողությամբ մի քանի նպատակի հասնելուն: 
 

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տարածվող վարկածը Քարագլխի բարձունքում «ադրբեջանցի զինվորների» գերեզմանոցի հայտնաբերման մասին:
 

«Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներում ակտիվորեն ինչ-որ կեղծ լուսանկարներ են շրջանառվում, որոնցում իբրեւ թե պատկերված են կա՛մ Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների, կա՛մ այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության զոհերի» գերեզմանոցները: Իբրեւ թե այդ մնացորդները պատկանում են մարդկանց, որոնք զոհվել են «հայ ավազակների» ձեռքով առաջին պատերազմի ժամանակ: Դա ապատեղեկատվություն և սուտ է: Փառուղ գյուղի մերձակայքում եւ Քարագլխի լանջերին հնագույն ժամանակներից ի վեր բնակավայրեր են եղել: Այնտեղ կան հայկական միջնադարյան եկեղեցիներ, 10-14 դդ. գերեզմանոցներ: Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայկական տապանաքարերը, իսկ մնացորդները ներկայացնում են որպես «ադրբեջանցիների» մնացորդներ»,- ընդգծել է Բաբայանը:

Քաղաքականություն

Պատահարներ