Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում է հնարավոր Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջև կոնկրետ գրավոր փաստաթուղթ մշակվի։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Россия-1 հեռուստաալիքի եթերում: 

«Որպեսզի նախագահների հանդիպումը կայանա, անհրաժեշտ է, որ երկու պատվիրակությունների աշխատանքներում ձևավորվի փաստաթուղթ, ոչ թե գաղափարների, այլ հստակ գրավոր փաստաթուղթ։ Այդ ժամանակ կգա նման հանդիպման հերթը»,- ասել է Պեսկովը։

Քաղաքականություն

Պատահարներ