Բաքուն հայտնում է՝ 100 մարդու աճյուն հանձնվել է Ադրբեջանին

Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյուն հանձնվել է Ադրբեջանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը


Նա նշել է, որ մոտ 60 հոգու մնացորդները հայտնաբերվել են ադրբեջանցի զինվորականների և այլոց կողմից և փոխանցվել դատաբժշկական փորձաքննության: 

«Վերցվել են ԴՆԹ-ի նմուշներ: Մեր վերջին գործողությունը տեղի է ունեցել Փարուխի բարձունքում: Բայց մենք կարծում ենք, որ սա վերջը չէ: Հետևաբար, մենք կվերադառնանք այնտեղ և կշարունակենք արտաշիրիմման աշխատանքները: Մնացորդներ են հայտնաբերվել նաև Ֆիզուլիի շրջանում։ Ֆուզուլիում ականների պատճառով դեռ չենք կարող արտաշիրիմումներ իրականացնել։ Տարածքները ականազերծվելուց հետո այդ գործը կանենք նաև այնտեղ»,- ասել է Ախունդովը։
 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մասունք: Վարչապետը ասաց նաև, որ օրերին հայկական կողմը պատրաստվում է փոխանցել ևս 2 մարդու մասունք:

Քաղաքականություն

Պատահարներ