Ռոսավիացիան երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը

Ռոսավիացիան հայտնել է դեպի ՌԴ հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմի երկարացման մասին։

 

«Դեպի ռուսական 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 1-ը»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է։

 

Ավիաընկերություններին խորհուրդ է տրվում այլընտրանքային երթուղիներ ստեղծել Սոչիով, Վոլգոգրադով, Մինվոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով։

Հիշեցնենք, որ թռիչքների սահմանափակումները, որոնք արդեն մի քանի անգամ երկարացվել են, գործում են փենտրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի անցկացման մեկնարկի օրվանից։

Քաղաքականություն

Պատահարներ