Զելենսկու գրասենյակից Ջոլիին առաջարկել են կրկին այցելել Ուկրաինա

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին հրավիրել է Ուկրաինա։

 

«Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը տեսակապով շփվել է ամերիկացի հայտնի դերասանուհի, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիի հետ... Նախագահի գրասենյակի ղեկավարը նրան առաջարկել է կրկին այցելել Ուկրաինա», - նշված է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ Ջոլին Լվով էր այցելել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ջոլիի այցը կազմակերպվել էր Մարիուպոլի «Ազովստալիից» ուշադրությունը շեղելու համար:

 

Էրմակն ու Ջոլին քննարկել են ուկրաինացի երեխաներին օգնություն ցուցաբերելու քայլերը։

Քաղաքականություն

Պատահարներ