ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում հայկական համարներով Range Rover-ը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Մոսկվայում մեծ ամենագնացը դուրս է թռել մայթ և վրաերթի ենթարկել մի կնոջ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 

Վթարը տեղի է ունեցել Դմիտրովսկի մայրուղու մոտ՝ Դուբնինսկի անցուղու հետ խաչմերուկի մոտ։ Հայկական համարանիշերով Range Rover մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել մայթ, որտեղ վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Վթարի հետևանքով կինը տեղում մահացել է։ Վթարի պահին մեքենան շրջվել է:Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու հրշեջ ջոկատը։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն