Ուկրաինացի զինվորականներին հանձնարարվել է «դիմազրկել» Դոնբասում սպանվող օտարերկրյա վարձկանների դիերը. Մարոչկո

Ուկրաինայի զինված ուժերին հանձնարարվել է «դիմազրկել» իրենց զինծառայողների մարմինները, համածառայակիցներն իրենց հետ տանում են փաստաթղթեր, որ ի թիվս այլ բաների, ավելի դժվար լինի ճանաչել օտարերկրյա վարձկաններին։ Այս մասին պատմել է ԼԺՀ ժողովրդական միլիցիայի սպա Անդրեյ Մարոչկոն, գրում է Life. ru-ն:
 

«Ուկրաինացի զինծառայողներին հրահանգներ են տրվել դիմազրկել զինծառայողների դիերը, նրանք պարզապես վերցնում են անձը հաստատող բոլոր փաստաթղթերը, որ նրանց ինքնությունը չպարզվի»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարոչկոն հայտարարել էր, որ Գորսկու և Զոլոտեի տարածքում լիկվիդացվել է Ուկրաինայի կողմից կռված օտարերկրյա վարձկանների խումբ, սակայն նրանց նույնականացնելը դժվար է։

 

 

Քաղաքականություն