Կրկին երկրաշարժ` Աֆղանստանում. կան զոհեր

Հունիսի 24-ին հինգ մարդ զոհվել, ավելի քան տասը տուժել են Աֆղանստանի արեւելքում տեղի ունեցած հերթական ստորգետնյա ցնցումների հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը:

 

«Ցավոք, մենք կրկին վատ նորություններ ունենք Փակտիկայի նահանգից: Այսօր առավոտյան ժամը 10-ին հերթական երկրաշարժն Է այնտեղ տեղի ունեցել Գիյանի շրջանում»,-ասել Է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ «գրանցվել Է ավելի քան հինգ զոհ, ավելի քան տասը մարդ վերքեր են ստացել»:

 

Ինչպես վկայում են ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS) տվյալները, հունիսի 24-ին աֆղանա-պակիստանյան սահմանի մերձակայքում տեղի Է ունեցել 4,3 մագնիտոնւդով երկրաշարժ:

Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 01:43-ին, երկրաշարժի օջախը գտնվել Է 10 կիլոմետր խորության վրա:

 

Աֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել լույս հունիսի 22-ի գիշերը: Հաղորդվել Է Պակիստանի հետ սահմանակից Փակտիկայի եւ Հոսթի նահանգներում սաստիկ ավերածությունների մասին: Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբատուլլա Ախունդզադան կոչ Է արել միջազգային հանրակցությանը եւ հումանիտար կազմակերպություններին՝ Աֆղանստանին օգնություն ցուցաբերել երկրաշարժից հետո: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ զոհվածների թիվը հասել Է 1,1 հազարի, տուժել Է 1650-ից ավելի մարդ:

Քաղաքականություն

Պատահարներ