Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա  Նարեկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական կենտրոն։ Այնուհետև վարորդն ահազանգել է ոստիկանություն։

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ