Վրաերթ Երևանում. թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Միքայել Ղ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Ռայա Հ.-ին: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:   

 

Կայքի  տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Նա աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում:   

Քաղաքականություն

Պատահարներ