Կրակոցներ՝ Կոպենհագենում. կան վիրավորներ

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անհայտ անձը կրակ է բացել Fields առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնում է քաղաքային ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ 

 

Ոստիկանությունից հայտնել են, որ մի քանի մարդ վիրավորվել է։ Կոպենհագենի քաղաքապետ Սոֆի Անդերսենը սոցիալական ցանցերում հայտնել է, որ դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել կամ վիրավորվել հրաձգության հետևանքով։ Քաղաքը ժամանակավորապես դադարեցրել է մետրոյի մի քանի կայարանների աշխատանքը։

 

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը, ենթադրաբար, առնչություն ունի միջադեպին: Նրա ինքնությունը չի բացահայտվում։

Քաղաքականություն

Պատահարներ